Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աղոթարան

Աղոթարան
09.03.2026 | 22:00
Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։
Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով.
«Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս, 11:24)։
Այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։
Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ և առաջնորդելով հասցրու երկնքի անպատմելի արքայությանը, որպեսզի Ամենասուրբ Երրորդությունդ փառավորվի և պատվի արժանանա,
այժմ և միշտ և հավիտեանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 3187

Մեկնաբանություններ